երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների բացակայության թեզը մտացածին է` երկու երկրները ունեն հստակ սահման, որը արձանագրված է 1980-ական թվականները սովետական գաղտնի քարտեզներում. քարտեզագետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների բացակայության թեզը մտացածին է` երկու երկրները ունեն հստակ սահման, որը արձանագրված է 1980-ական թվականները սովետական գաղտնի քարտեզներում. քարտեզագետ

 Երբ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հանրապետության զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք, նրանք հայտարարեցին, որ «իրենք պարզապես ռազմական գործողություն են կատարում, ժամանակին անորոշ վիճակում գտնվող եւ Ադրբեջանին պատկանող տարածքներն իրենց վերադարձնելու նպատակով»:

Այս նույն տրամաբանությամբ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության, ՀԱՊԿ-ի, մեր դաշնակիցները պաշտպանողական ոչ մի քայլ չձեռնարկեցին Հայաստանի վրա հարձակված ադրբեջանական զինուժին՝ որպես նախահարձակ եղող, դիմակայելու համար: Այս մասին գրում է ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։ «Այս հոդվածում ցանկանում եմ փաստել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների բացակայության թեզը պարզապես սխալ տեղեկություն է ու մի կեղծ պատրվակ:

 

ԽՍՀՄ-ի օրոք բոլոր 15 հանրապետություններն ունեին իրենց վարչական բաժանումները, որը գծել էր Կենտրոնական զիվորական շտաբը, և որոնք հրատարակվել են ընդհուպ մինչև 1980-ական թվականները: Այս քարտեզների վրա նշված է “Секретно-Գաղտնի’’, և հանրության համար դրանք անհասանելի էին, բայց ինչ որ մեկն անցյալում դրանք տեղադրել է համացանցում: Եթե ԽՍՀՄ Շտաբի սահմանները անընդունելի են, հետևաբար այսօր բորոր նախկին Խորհրդային միության երկրները չունեն սահմաններ, սակայն տեսնում ենք, որ նրանք բոլորը, ներառյալ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ընդունել և գործածում են այդ սահմանագծման արդյունքը, որպես իրենց սահմանները: Ի՞նչ տրամաբանությամբ կարելի է ընդունել, որ ԽՍՀՄ-ի գծած բոլոր սահմաններն այսօր ընդունելի են, բացառությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանները: Որպես օրինակ վերցնենք Սիսիանի շրջանի Սև Լճի տարածքը: Համար 1 քարտեզի վրա կարող ենք տեսնել Զինվորական Շտաբի քարտեզը, որը նշում է Սև լճի շրջակայքը: Այստեղ պարզ երևում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանը, շեշտված կանաչով:

Տեսանելի են Շտաբի անվանումն ու քարտեզի գաղտնի լինելը: Իսկ համար 2 քարտեզը ցույց է տալիս նույն տարածքը, որը 1969-1970 թթ. կնքել և ստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները: Իսկ 2021 թ մայիսին՝ երբ Ադրբեջանի զինվորները ներխուժեցին և գրավեցին Սև լիճն ու դրա շրջակայքը, նրանք իրենց հետ բերել էին նույն տարածքի՝ այս անգամ իրենց կեղծած քարտեզը, որի վրա նրանք կեղծել և ընդլայնել էին իրենց սահմանը: Համար 3 քարտեզի վրա այս կեղծ սահմանը ցուցադրված է կարմիր գծով: Իսկ համար 4 քարտեզը ադրբեջանցի սպայի ձեռքում եղած կեղծված քարտեզն է:

Սակայն ո՞վ է ադրբեջանցիներիn ներկայացնում իրեnց ստորագրած քարտեզների օրինակը, որը գաղտնի պահպանվում է Պաշտպանության նախարարությունում: Արդյոք դա արվե՞լ է: Իվերջո, Ադրբեջանը կարող է հայտարարել, որ, համաձայն իրենց Սահմանադրության 2-րդ հոդվածի, իրենք հանդիսանում են 1918 թվականի մայիսից մինչև 1920 թվականի ապրիլ Ադրբեջանի առաջին անկախ Հանրապետության ժառանգորդները:

Նման դեպքում նրանց պետք է հիշեցնել, որ մինչև 1936 թվականը Հայաստանում ոչ մի տեղ ադրբեջանական անկլավ չի եղել, իսկ Ադրբեջանում գտնվող Արծվաշեն անկլավն այդ օրերին պատկանում էր Հայաստանին։ Ավելին, Նախիջևանը և Ղարաբաղը, որոնք Ստալինի կողմից Ադրբեջանին են տրվել 1921 թվականի հուլիսին (կոմունիստական իշխանության օրոք), այն օրերին ադրբեջանական տարածք չեն եղել։

1926-1940-ական թթ. կոմունիստները Ադրբեջանին են տվել ևս 1500 քառ. կմ. հայկական տարածք: Դրանք նույնպես պետք է վերադարձվեն Հայաստանին, քանի որ մեծ մասը պետք էր օգտագործվեին Կարմիր Քուրդիստանի նահանգում ապրող քրդերի կողմից, որն այդպես էլ չկայացավ, սակայն այդ պատրվակով նրանց համար նախատեսված հայկական հողերը չվերադարձվեցին Հայաստանին»,- պարզաբանել է մասնագետը։

  • Կիսվել: