հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի երկնքում բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել ՌԴ ՀՌՕ օդաչուները

Հայաստանի երկնքում բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել ՌԴ ՀՌՕ օդաչուները

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի օպերատիվ–մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրեր են կատարել․ հայտնում է ՌԴ ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Տարբեր բարձրություններում գիշերային և ցերեկային ժամերին անձնակազմը թռիքռներ է կատարել նշված երթուղիներով մարտական հետադարձների, հորիզոնական «տակառների», թեքադարձերի, մեծ անկյունով կորերի և այլ տարրերի մշակմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել է ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչներ։

  • Կիսվել: