հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի ապազգային իշխանությունները դարձյալ դրսեւորեցին իրենց ազգը պառակտող վարքագիծը. հայտարարություն

Հայաստանի ապազգային իշխանությունները դարձյալ դրսեւորեցին իրենց ազգը պառակտող վարքագիծը. հայտարարություն

Հայաստանի ապազգային իշխանությունները դարձյալ դրսեւորեցին իրենց հակահայ, ազգը պառակտող վարքագիծը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի երիտասադական կազմակերպության տարածած հայտարարությունում: 

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Յուլիս 31-ին Հայաստան ժամանած ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միութեան անդամ ընկերուհի Սիւնէհ Աբրահամեանի մուտքը հայրենիք արգելափակուեցաւ։

Վերջինիս ետ ուղարկելու որոշում կայացուած է առանց որեւէ հիմնաւոր բացատրութիւն կամ պատճառաբանութիւն ներկայացնելու։

Ան Հայաստան ժամանած էր մասնակցելու ՀՅԴ երիտասարդական միութիւններու կողմէ Սիւնիքի մէջ կազմակերպուած ամառնային ճամբարներուն, որոնք երկշաբաթեայ դաստիարակչական օջախներ կը հանդիսանան նոր սերունդին փոխանցելու այլազան գիտելիքներ և յատկապէս ազգային գաղափարախոսութեան հիմնական սերմերը։

Ցաւալիօրէն պէտք է արձանագրենք, որ ՀՅԴ Բիրոյի անդամ Մուրատ Փափազեանի Հայաստան մուտք գործելու արգելքէն և ՀՅԴ Երիտասարդականի անդամներու դէմ հալածանքներէ ետք, այս ապազգային իշխանութիւնը կը թիրախաւորէ նուիրեալ եւ ազգասէր սփիւռքահայ դաշնակցական երիտասարդութիւնը։

Անոնց մուտքը Հայրենիք կ՚արգիլուի եւ զուգահեռ այս իրողութեան՝ կ՚արտօնուի թուրք ազգայնականներու մուտքը Հայաստանի Հանրապետութիւն, ինչին ականատես եղանք վերջին շաբաթներու ընթացքին։

Հաշուի առնելով, որ սահմանապահ ստորաբաժանումները կը գործեն հիմնականօրէն ՀՀ ԱԱԾ-ի ենթակայութեան տակ, կոչ կ՚ուղղենք ՀՀ ԱԱԾ-ին պատշաճօրէն իրականացնել իրենց սահմանուած գործառոյթները, չտրուիլ ապօրինի քաղաքական հրահանգներու, եւ գործել իրենց կանոնակարգի, առաքելութեան եւ կոչումին համաձայն՝ պաշտպանելու եւ ամրապնդելու ՀՀ եւ ԱՀ ազգային անվտանգութիւնը։

ՀՅԴ Երիտասարդականը, հակառակ Նիկոլ Փաշինեանի կողմէ կազմակերպուած բոլոր բռնաճնշումներուն եւ հալածանքներուն, կը շարունակէ մնալ իր յանձնառութեան հաւատարիմ։ Ամէն գնով հեռացնել այս յանցաւոր վարչախումբը, վերականգնելու մեր խոցուած արժամանապատուութիւնը և վերջապէս լծուիլ Հայաստանի և Արցախի հանրապետութիւններու խարխլուած հիմնասիւներու վերակառուցման աշխատանքին»։

Ավելի վաղհայտնել էինք, որ ՀՅԴ Նիդերլնադների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Հիշեցնենք, որ  արգելվել էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Փափազյանին վարչապետի գրասենյակից բացատրել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը:

  • Կիսվել: