կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի ամերիկյան համալսարանը միացել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացին

Հայաստանի ամերիկյան համալսարանը միացել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացին

Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացին:

Այն հնարավոր է դարձել ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և 8-րդ պոլիկլինիկայի համագործակցության շնորհիվ:

Այսօր կամավորության սկզբունքով պատվաստվել են թե՛ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և աշխատակազմի ներկայացուցիչներ, թե՛ նախկին և ներկա ուսանողներ և թե՛ նրանց ընտանիքի անդամները:

  • Կիսվել: