կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շարք պրոֆեսորներ և աշխատակիցներ պահանջում են ՀՀ կառավարության հրաժարականը

Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շարք պրոֆեսորներ և աշխատակիցներ պահանջում են ՀՀ կառավարության հրաժարականը

Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շարք պրոֆեսորներ և աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որով պահանջում են ՀՀ կառավարության հրաժարականը։ Հայտարարությունում ասվում է․

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական,  սոցիալական և ռազմական  հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝

·    ապահովելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը,

 

·    պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը,

·    պատվելու պատերազմի հերոսներին և իրականացնելու ռազմագերիների պատշաճ կերպով փոխանակումը,  ինչպես նաև՝ մարտի դաշտից մահացած զինվորների աճյունների ժամանակին դուրս բերումը,

·    տրամադրելու անհրաժեշտ աջակցություն առավելագույնը տուժած համայնքների ընտանիքներին,

մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին։

  • Կիսվել: