շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի 63 դպրոցում ռուսաց լեզվի խորացված ուսուցում է իրականացվում. Ռուբինյան

Հայաստանի 63 դպրոցում ռուսաց լեզվի խորացված ուսուցում է իրականացվում. Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է, թե Հայաստանի դպրոցներում ու բուհերում պահպանվում է ռուսերենով ուսուցումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հայաստանում գործող 45 դպրոցում ռուսերենով ուսուցման դասասենյակներ կան, 63 դպրոցում իրականացվում է ռուսաց լեզվի խորացված ուսուցում: Այս առարկան պարտադիր է նաև բուհերի առաջին կուրսերում՛՛:

Ռուբինյանը հավելել է, որ Հայաստանում ռուսերենը տարածված է․ լեզվին տիրապետում է բնակչության մեծ մասը։

  • Կիսվել: