շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը

«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը:

Թեկնածուին կներկայացնի նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Ռուբիկ Հակոբյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոսը (2000-2008 թթ.): Ներկայումս նա քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրենն է:

 

  • Կիսվել: