«Հայաստան» հիմնադրամը տաք հագուստ և ծածկոց է տվրել ՀՀ-ում ապաստանած 100 արցախցի ընտանիքի
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին:
Վերջերս Հիմնադրամը, մարդասիրական օգնության շրջանակներում, տաք հագուստ և ծածկոցներ է տրամադրել Հայաստանում ապաստանած շուրջ 100 արցախցի ընտանիքներին, որոնք, լքելով իրենց բնակարանները, չէին հասցրել վերցնել անհրաժեշտ հագուստ և այլ պարագաներ:
Փաթեթների բաշխումն իրականացրել է «Կանանց աջակցման կենտրոնը»: