երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 «Հայաստան» համահայկական հիմնադրամը 150 հազար դոլար է տրամադրել Լիբանանի հայկական վարժարաններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 150 հազար դոլար է տրամադրել Լիբանանի հայկական վարժարաններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Բեյրութում է հատուկ առաքելությամբ․ նա Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների է փոխանցել է 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։

«Սրանով զորակցում ենք համայնքին ու նաև կոչ ենք անում համայն հայությանը ուշադրությունը բևեռելու այս տագնապին ու կանգնելու Լիբանանի հայ համայնքի կողքին»,- նշում է Հայկակ Արշամյանը։
 
Ինչպես հաղորդում է Լիբանանի Ազգային առաջնորդարանը, Արշամյանին ընդունել է Լիբանանի հայոց առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոսը՝ Լիբանանի թեմի քարոզիչ Հոգշ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի և Ազգային վարչության Կրոնական ժողովի ատենապետ Արժ. Տ. Սարգիս աւ. քհն. Սարգիսեանի ու Քաղաքական ժողովի ատենապետ Րաֆֆի Սիսլեանի մասնակցությամբ։
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մարմնի ատենապետ Սարգիս Արմէնեանն ու փոխատենապետ Գրիգոր Թէրզեանը, ինչպես նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը։

  • Կիսվել: