կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին «Հայաստան» հիմնադրամն ավելի քան 2 մլն դոլար է փոխանցել

Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին «Հայաստան» հիմնադրամն ավելի քան 2 մլն դոլար է փոխանցել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հումանիտար աջակցություն ցուցաբերելու շրջանակներում 2019-2023 թթ–ին Սիրիայի և Լիբանանի հայ համայնքներին ավելի քան 2 մլն դոլար է տրամադրել։ Այս մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

««Հայաստան» համահայկական հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ճգնաժամային իրավիճակներում հայտնված հայրենակիցներին։ Հայաստան–սփյուռք կառուցողական համագործակցությամբ հիմնադրամն իր առջև դնում է համարձակ նպատակներ` բազմաբնույթ կենսական և ռազմավարական ծրագրեր իրականացնելով հայրենիքում և սփյուռքում։ 2023 թվականին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ հիմնադրամը 140 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել հայկական կրթօջախներին»,– ասաց Արշամյանը։

Նա ընդգծեց, որ այդ գումարները ոչ միայն ուսուցիչներին և անձնակազմին մի քանի ամիս աշխատավարձ վճարելու համար էին, այլև Սիրիայում, մասնավորապես Հալեպում, երկրաշարժից վնասված 4 կրթոջախները վերանորոգելուն։

  • Կիսվել: