հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքը հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից

«Հայաստան» դաշինքը հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»,- ասվում է հայտարարության մեջ:

 
 

  • Կիսվել: