կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17։29-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» «Դուռմալու» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:47-ին: Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ. կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» 2 աշխատակից:

  • Կիսվել: