շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

«Հայաէրոնավիգացիա»-ի ինքնամեկուսացված աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Ավիաբուժ» բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:

«Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: