ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ ըմբիշները 3-րդ մեդալը նվաճեցին Բուլղարիայի միջազգային մրցաշարում

Հայ ըմբիշները 3-րդ մեդալը նվաճեցին Բուլղարիայի միջազգային մրցաշարում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ: Ռուդիկ Մկրտչյանը եզրափակչում պարտվել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ զիջել էր բուլղարացի Աբու Մուսիմ Ամաևին:

 

Սլավիկ Գալստյանը (67 կգ) և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ ու ոսկե մեդալների համար կպայքարեն մարտի 6-ին:

  • Կիսվել: