երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայ-վրացական սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայ-վրացական սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի դեկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:17ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 44.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Տաշիր քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է` Լոռու մարզի` Ստեփանավան և Տաշիր քաղաքներում, Սարտովկա գյուղում` 3 բալ ուժգնությամբ:

 

  • Կիսվել: