ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ֊Ռուսական համալսարանը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ի պայթյունի կապակցությամբ

Հայ֊Ռուսական համալսարանը ցավակցություն է հայտնել ԵՊՀ-ի պայթյունի կապակցությամբ

Հայ֊Ռուսական համալսարանը խորապես ցավում է Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ, ցավակցում զոհվածի ընտանիքին և շուտափույթ առողջություն մաղթում վիրավորներին։ Այս մասին ասված է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Հայտնում ենք մեր զորակցությունը»,-հայտնել են համալսարանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր, Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:

 

  • Կիսվել: