Հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ
Վաշինգտոնում հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Ադրբեջանի դեսպանատան մոտ:
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները դատապարտել են Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում՝ Ադրբեջանի իշխանությունների իրականացրած ոճրագործությունները` պահանջելով արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ. :
Ակցիայի մասնակիցները ծածանել են Արցախի դրոշը, հայտարարել, որ երկարատեւ խաղաղության կարելի է հասնել՝ միայն հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:



