կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայ գերիների նկատմամբ հերթական կեղծ դատավարությունն է տեղի ունեցել Բաքվում

Հայ գերիների նկատմամբ հերթական կեղծ դատավարությունն է տեղի ունեցել Բաքվում

Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիներ, գերեվարված Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործով նախնական դատական ​​նիստը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախապատրաստական ​​նիստին ճշտվել են մեղադրյալների անձնական տվյալները։

Հայաստանի երկու քաղաքացի էլ մեղադրվում են ԱՀ քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

  • Կիսվել: