շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։

Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ:

Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ:

Ավելի վաղ, ՊՆ խոսնակը գրել էր, որ չնայած գիշերը՝ 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրում է՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: