երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հատուկենտ մասնավոր մանկապարտեզներ ունեն  հետաքրքիր, որակով  ծրագիր. Տիգրան Ավինյան

Հատուկենտ մասնավոր մանկապարտեզներ ունեն հետաքրքիր, որակով ծրագիր. Տիգրան Ավինյան

Ուսումնական տարում 78 մանկապարտեզում երկարօրյա խմբեր են գործել, որոնցից օգտվող սաների թիվը կազմել է 643: Այս մասին այսօր Երևանի գործակարգավարական նիստին զեկուցվեց և նշվեց, որ վարչությունը երկու այլընտրանքային տարբերակ է մշակել նրանց թիվն ընդլայնելու համար:

Քաղաքապետի Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ենթակառուցվածքների առումով մեծ ծավալի աշխատանք են կատարել: «24 մանկապարտեզ հիմնանորոգում կամ նորն ենք կառուցում, մյուս տարի 33, մյուսին՝ 35 մանկապարտեզ»,- ասաց նա և վստահություն հայտնեց, որ երկարօրյա խմբերից աշխատող ծնողները կցանկանան օգտվել, և պետք է  իրազեկել այդ մասին:

Անդրադարձ կատարվեց մասնավոր մանկապարտեզների ուսումնասիրությանը  և անհրաժեշտության դեպքում մեթոդաբանությունը Երևանի մանկապարտեզներում ներդնելուն: Տիգրան Ավինանն ասաց, որ հատուկենտ մասնավոր մանկապարտեզներ, որոնք կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, ունեն հետաքրքիր, որակով  ծրագիր: «Մեզ պետք է ամենալավը, և  որևէ մեկը չի ասել, որ համայնքային մանկապարտեզը որևէ բանով պետք է զիջի մասնավորին»,- ասաց նա:

  • Կիսվել: