երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Հատուկ տեխնիկա է բերվում դեպքի վայր. Սարգսյանը` Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին

Հատուկ տեխնիկա է բերվում դեպքի վայր. Սարգսյանը` Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին

Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած պայթյունի վայր հատուկ տեխնիկա է բերվում։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
 
«Հատուկ տեխնիկա է բերվում, որպեսզի փլատակները բարձրացնեն, որոնողական աշխատանքներ իրականացվեն։ Հնարավոր կասկածելի վայր կա»,– ասաց Սարգսյանը։
Հարցին, թե դեռ քանի մարդ կարող է լինել փլատակներում, նա պատասխանեց` տեղեկություն չունի։

  • Կիսվել: