չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի Վ. Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի Վ. Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում

Մայիսի 11-ին «Երևանի Վ. Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է «Անձնակազմի և աշակերտների տարհանման կազմակերպումը երկրաշարժի ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր.

• ստուգել կազմավորումների անձնակազմի գիտելիքները երկրաշարժի ժամանակ
• ուսումնասիրել և կատարելագործել կազմավորումների գործնական ունակությունները
• բարձրացնել պատրաստվածության մակարդակը երկրաշարժի դեպքում:

Ուսումնավարժությանը ներգրավված էին «Երևանի Վ. Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը, փրկարարական, հակահրդեհային, կապի և ազդարարման, առաջին օգնության ցուցաբերման, հասարակական կարգի պահպանման կազմավորումները և տարհանման խումբը:

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունն անցկացվեց 1 փուլով, որի ընթացքում ակտիվ մասնակցություն ունեցան բոլոր կազմավորումները:

Կազմավորումները և անձնակազմը երկրաշարժի ժամանակ արագ կողմնորոշվեցին և տարհանվեցին անվտանգ տարածք:

Փրկարարական կազմավորումը շենքից դուրս բերեց պայմանական տուժածներին և հանձնեց առաջին օգնության կազմավորմանը: Հակահրդեհային կազմավորումը իրականացրեց հրդեհաշիջում: Իրականացվեց ակտիվ փոխհամագործակցություն։

Հասարակական կարգի պահպանման գործողություններում նկատվեցին թերություններ, որոնց շտկման ուղղությամբ տրվեցին մի շարք հանձնարարականներ։

Ընդհանուր առմամբ հատուկ տակտիկական ուսումնավարժությունը գնահատվեց «լավ»:
ՀՏՈՒ-ին ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գ. Մովսիսյանը և ՓԾ ԵՓՎ ԲՊ բաժնի ավագ մասնագետ Ո. Մելքումյանը:

  • Կիսվել: