չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը սեպտեմբերի 5-ին Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի 2 հասցեում գտնվող «Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում կազմակերպել և անցկացրել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը քոլեջում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակն էր՝

• ստուգել հրշեջ-փրկարարների գործնական ունակությունների և հմտությունների մակարդակը,
• ստուգել ստեղծված իրավիճակում անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը՝ հրշեջ-փրկարարական գործողությունների ժամանակ,
• կատարելագործել ՀՓՋ օղակների հրամանատարների գործնական ունակությունները՝ բացազատման ժամանակ,
• ստուգել քոլեջի կազմավորումների աշխատանքը և համագործակցությունը հրդեհի դեպքում:

Վարժանքի ընթացքում իրականացվել է մարտական բացազատում, շնչառական ապարատներով հետախուզություն՝ պարզելու քոլեջի, հատկապես ծխապատ լսարաններում մնացած մարդկանց առկայությունը, նրանց փրկելու անվտանգ ճանապարհներն ու եղանակները, անձակազմի տարահանում, պայմանական տուժածներին շենքից դուրսբերում, առաջին օգնության ցուցաբերում:

Возможно, это изображение 2 человека и толпа

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 2 человека и полупальто

 

Возможно, это изображение 8 человек и миньоны

  • Կիսվել: