չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
«Հատուկ գույքադարան»՝ Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում

«Հատուկ գույքադարան»՝ Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում

Վանաձորում՝ Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, «ՍՈՐՍ» հիմնադրամի հետ համագործակցությամբ, բացեց «Հատուկ գույքադարան»՝ նպատակ ունենալով թիրախավորված և կարիքահեն ծառայություններ մատուցել կենտրոն հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալի պաշտոնակատար Ալվարդ Պողոսյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնայներ, «ՍՈՐՍ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մարինա Պարազյան, ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ողջունեցին և կարևորեցին նման ծառայության ներդումը Լոռու մարզում:

Կենտրոնում առկա շուրջ 60 արտադրատեսակի գույքն ու պարագաները նախատեսված են մարզական և վերականգնողական, զգայական ինտեգրացիայի և մարմնի հարմարավետ դիրքավորման համար։

 

Հատուկ գույքադարանի շնորհիվ 50 երեխա կօգտվի մասնագիտացված գույքից և պարագաներից: Վերջիններս երեխաները կարող են օգտագործել ոչ միայն իրենց տանը, այլև մանկապարտեզներում, դպրոցներում, համայնքային կենտրոններում։ Գույքը հաշմանդամություն ունեցող երեխաներին կտրամադրվի մինչև 6 ամիս ժամկետով։

Հատուկ վերապատրաստում անցած մասնագետները աշխատանքներ կիրականացնեն նաև ծնողների հետ՝ գույքի օգտագործումն ավելի արդյունավետ դարձնելու համար։

 

 

Սույն ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» և ՄԱԿ-ի Գործընկերության ծրագրի շրջանակներում, ՄԱԿԶԱԾ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ միջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրերի շրջանակներում:

  • Կիսվել: