ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1540 նոր դեպք․ գրանցվել է մահվան ևս 11 դեպք

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1540 նոր դեպք․ գրանցվել է մահվան ևս 11 դեպք

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամ կորոնավիրուսի 1540  նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 63 000 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 384 մարդ, շարունակում է բուժվել 13 694-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 47 925 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1067 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 314-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 344 053 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 3937 է:

  • Կիսվել: