ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կորոնաթվերը շարունակում են աճել․ Հաստատվել է   615 նոր դեպք, մահացել է 13 քաղաքացի

Կորոնաթվերը շարունակում են աճել․ Հաստատվել է 615 նոր դեպք, մահացել է 13 քաղաքացի

Սեպտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 750 դեպք, որոնցից 227 293-ն` առողջացած, 4847-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9443 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 547 898 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք: Ունենք 267 առողջացած, 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1157 է:

  • Կիսվել: