ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, ապաքինվել է 712 և մահացել՝ 10 քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսի 230 նոր դեպք, ապաքինվել է 712 և մահացել՝ 10 քաղաքացի

Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220447 դեպք, որոնցից 207464-ն` առողջացած, 4301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7627 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1030335 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 10 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1055 է:

  • Կիսվել: