չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հաստատվեց, որ վարորդն իրեն վատ է պահել. նա հեռացվել է աշխատանքից

Հաստատվեց, որ վարորդն իրեն վատ է պահել. նա հեռացվել է աշխատանքից

Նախորդ շաբաթ ֆեյսբուքում գրառում էր տեղադրվել, որտեղ կար բողոք մեր վարորդներից մեկի ոչ հարիր պահվածքի մասով: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը:

«Գրառման մեջ ասվում էր, որ վարորդը ագրեսիվ է իրեն պահել վարելու ընթացքում, ծխել է, մնացորդը դուրս է նետել եւ նաեւ ուղեւորներին պարբերաբար հորդորել է, որ մանրադրամը փոխանցեն իրեն»,-ասաց նա:

Իր հերթին «Երեւանի ավտոբուս» ԲԲԸ տնօրենը նշեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են կամերաներ եւ իրենք դիտել են տվյալ տեսանյութը. «Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, թույլ չի տվել դրամը գցեն արկղի մեջ, ասել է՝ տվեք ինձ: Այո, ծխել է եւ ծխախոտը դուրս է նետել: Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով վարորդներին հորդորել ենք, որ ղեկին չեն ծխելու, բոլորը լինելու են սափրված, մաքում, ավտվուսները լինելու են մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որ շարունակում են ծխել, կհեռացվեն աշխատանքից:

Ես քաղաքացիներին ուզում եմ խնդրել, որ ավտոբուս բարձրանալիս ունենան 100-դրամանոց եւ գցեն արկղը, չտան վարորդին»,-ասաց նա:

Քաղաքապետի պշտոնակատարը խնդրեց այդ տեսանյութը փոխանցել քաղաքապետարանի լրատվական վարչությանը, որպեսզի, եթե հարկ կլինի, սոցիալական բնույթի հոլովակ նկարահանեն այս պատմության շուրջ:

  • Կիսվել: