կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով. քաղաքապետարան

Հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:

՛՛Հիշեցնենք, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: