չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հարթավան գյուղի սկզբնամասում «Opel»-ը, 50 մ գլորվելով, հայտնվել հարակից դաշտամիջյան հատվածում

Հարթավան գյուղի սկզբնամասում «Opel»-ը, 50 մ գլորվելով, հայտնվել հարակից դաշտամիջյան հատվածում

Ապրիլի 19-ին, ժամը 22:46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Արագած ավտոճանապարհին՝ Հարթավան գյուղի սկզբնամասում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, մոտ 50 մ գլորվելով, հայտնվել հարակից դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ե.-ն (ծնված 1982 թ.) և Ս. Թ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Տուժածներն այնուհետև տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: