երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հարցվածների 64 %-ը քաղաքական գործիչներից ոչ մեկին չի վստահում

Հարցվածների 64 %-ը քաղաքական գործիչներից ոչ մեկին չի վստահում

Քաղաքական գործիչներից ամենամեծ վստահությունը վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միջազգային Հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումներին մասնակցիների 13 տոկոսի գնահատմամբ։

2-րդ տեղում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, 2 տոկոսի վստահությունն է վայելում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1 տոկոսի վստահությունը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ հարցվածների մեծ մասը՝ 64 տոկոսը, նշել է, որ որևէ մեկին չի վստահում։

«Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք Ձեր ձայնը, եթե Խորհրդարանական ընտրությունները անցկացվեին հաջորդ կիրակի» հարցին 30 տոկոս մեծամասնությունը պատասխանել է՝ չի մասնակցի քվեարկությանը։

Հարցվածների 21 տոկոսը նշել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ 5 տոկոսը՝ «Հայաստան դաշինքը»։

  • Կիսվել: