շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Հարավարեւմտյան Բ-2 թաղամասում վեճն ավարտվել է դանակահարությամբ (տեսանյութ)

Հարավարեւմտյան Բ-2 թաղամասում վեճն ավարտվել է դանակահարությամբ (տեսանյութ)

Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասում 26-ամյա երիտասարդը վեճի է բռնվել անծանոթ մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել էր նրան. նա տվել է խոստովանական բացատրություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ապրիլի 18-ին, ժամը 22-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձախ ազդրի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է 26-ամյա մի երիտասարդ:

Պարզվեց` ժամը 21.30-ի սահմաններում Հարավարեւմտյան Բ-2 թաղամասում, դպրոցի մոտ տուժողը վեճի է բռնվել անծանոթ մի երիտասարդի հետ, որն էլ դանակահարել էր նրան:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Տեղեկություններ ստացվեցին, որ հնարավոր է տուժողին մարմնական վնասվածքը պատճառած լինի նույն թաղամասի 28-ամյա մի բնակիչ: Ապրիլի 21-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: