երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Հարակից տները վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է․ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար

Հարակից տները վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է․ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար

Էրեբունի վարչական շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Լուրը  հաստատել է վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։

«Այս պահին դեպքի վայրում ենք, պայթյունը եղել է Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում։ Դեռ չգիտենք նախնական տվյալներով, թե ինչու է պայթել։ Հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է»,- ասաց նա։

Բալայանի խոսքով՝  փրկակարար ծառայության աշխատակիցները աշխատանքներ են տանում, այժմ դժվար է ասել, թե պայթյունի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան, թե ոչ։

  • Կիսվել: