երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀԱՊԿ երկրների փրկարարները սեպտեմբերին հատուկ վարժանք կանցկացնեն Բելառուսում

ՀԱՊԿ երկրների փրկարարները սեպտեմբերին հատուկ վարժանք կանցկացնեն Բելառուսում

ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքը կանցկացվի սեպտեմբերի սկզբին Բելառուսում։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:
 
«Վարժանքները կկայանան 2023թ.-ի սեպտեմբերի 1-6- ն ընկած ժամանակահատվածում: Ակտիվ փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին ԱԻՆ-ի Սվետլայա Ռոշչայի համալսարանի մասնաճյուղի բազայի վրա (գյուղ Մինսկի մարզի Բորիսովյան շրջանում): Վարժանքի թեման ճառագայթային վթարի հետևանքների վերացումն է»,- ասված է հաղորդագրությունում:
Վարժանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի թիմերը: Բելառուսի ԱԻՆ-ից նախատեսվում է ներգրավել 60 մարդ, 25 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մինչև 34 մարդ և 12 միավոր տեխնիկա:

  • Կիսվել: