ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը

Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսյանը:
 
՛՛Նախատեսվում է, որ տարեկան երկու անգամ երաշխավորված կազմակերպութունների միջոցով կկազմակերպվի վերապատրաստում։ Հարցաշարը կհաստատի նախարարությունը։
 
Հավաստագրումը նախատեսվում է իրականացնել ամբողջությամբ էլեկտրոնային, մեկ փուլով։
Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է առաջարկվում սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 25-ը:
Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/3630/about՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: