ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրային բաց լսում քաղաքապետարանում՝ Երևանի 2020թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հանրային բաց լսում քաղաքապետարանում՝ Երևանի 2020թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում՝ Երևանի 2020թ. զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների և բյուջեի կատարման հաշվետվությունների վերաբերյալ:

Քաղաքացիները հնարավորություն ունեին հաշվետվություններին ծանոթանալ և առաջարկներ ու դիտողություններ ներկայացնել առցանց: Ստացված նամակներն ու ներկայացված հարցերը վերաբերել են քաղաքային լուսավորության համակարգի արդիականցման, փոխարինված լուսատուների տեխնիկական ցուցանիշների և լուսավորությանն առնչվող այլ խնդիրների:

Ամոփոփելով լսումների արդյունքները՝ Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների որոշմամբ հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն Ավագանու քննարկմանը:



  • Կիսվել: