Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
ՀՀ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՆԳ նախարարության մի շարք ծառայողներ արժանացել են պետական բարձր պարգևների։
Ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով։
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են․
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Պողոսյանը,
Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության հսկողության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը,
Ոստիկանության զորքերի օպերատիվ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Հրաչ Բազյանը,
Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Սերգեյ Զաքարյանը։
«Երախտագիտության» մեդալով պարգևատրվել են`
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը,
Փրկարար ծառայության Lոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարարական ծառայության մայոր Արգամ Հակոբյանը։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին պետական բարձր պարգևների արժանանալու համար, մաղթում բարի ծառայություն և նորանոր հաջողություններ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: