Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 30-ի և մայիսի 3-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 30-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 29-ի և մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Ապրիլի 30-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի գիշերը, մայիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։