ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանրապետության մի շարք համայնքներում ընթնանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Հանրապետության մի շարք համայնքներում ընթնանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Այսօր հանրապետության մի շարք համայնքներում ընթնանում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ:

Մասնավորապես ավագանու ընտրություններ ենտեղի ունենում Գեղարքունիքի Դդմաշեն,  Շիրակի Անուշավան, Արարատի Նորաշեն, Արմավիրի Ծիածան համայնքներում։

Իսկ Արագածոտնի Թլիկ, Զարինջ և Հակո, Կոշ, Ավան գյուղերում ընթանում են  համայնքապետերի ընտրություններ: Համայնքապետի ընտրություններ են տեղի ունենում նաև Արմավիրի Ալաշկերտ, Նորապատ, Ֆերիկ համայնքներում:

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ղեկավարի հերթական ընտրություն է անցկացվում:

Լոռիում Անտառամուտ համայնքում նույնպես ընթանում է համայնքի ղեկավարի հերթական ընտրություն։   

Կոտայքի Ողջաբերդ համայնքում ևս ընթանում են համայնքապեոտի հերթական ընտրություններ։

Արարատի Տափերական գյուղում ևս տեղի է ունենում համայնքապետի արտահերթ ընտրություն՝ առաջադրվել են 8 թեկնածու։

  • Կիսվել: