ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանրապետության հրապարակում շարունակվում է զոհված զինծառայողի մորն ազատ արձակելու պահանջով բողոքի ինքնաբուխ ակցիան

Հանրապետության հրապարակում շարունակվում է զոհված զինծառայողի մորն ազատ արձակելու պահանջով բողոքի ինքնաբուխ ակցիան

Հանրապետության հրապարակում շարունակվում է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝  Գայանե Մարտիրոսյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ինքնաբուխ ակցիան, որի մասնակիցները հայտնել են, որ իրենց են միանում ՀՀ տարբեր մարզերից եկող քաղաքացիներ:

Հավելենք, որ Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցները եւս շուտով կմիանան զոհված զինծառայողների ծնողների ու նրանց աջակիցների ակցիային:

Նշենք նաեւ, որ Հանրապետության հրապարակին հարակից փողոցները փակ են, այստեղ են մեծաթիվ ոստիկաններ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

 

  • Կիսվել: