ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը

Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։

Համաձայն Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարության՝ շարժմանը միացած երիտասարդները վստահ են՝ գործող իշխանության հեռացումն է այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից, շտկել մեր մեջքը եւ շարժվել առաջ։

Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ էին կազմակերպում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Տեղի են ունենում գործադուլներ, դասադուլներ, նստացույցեր։

 

 

  • Կիսվել: