չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է

Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Ապարան, Աշտարակ, Ճամբարակ քաղաքներում, Ամասիայի տարածաշրջանում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

  • Կիսվել: