երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով նախարարության Անձնակազմի կառավարման վարչությունը 2021 թ. հուլիսի 20-ից կընդունի հավակնորդների փաստաթղթերը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու համար հավակնորդներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են Անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել 2021 թ. հուլիսի 20-ից օգոստոսի 9-ը ներառյալ՝ ժամը 0900-ից 1600-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):

  • Կիսվել: