հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հանձնուքում առկա արմավի մեջ կորիզի փոխարեն թմրանյութ է եղել

Հանձնուքում առկա արմավի մեջ կորիզի փոխարեն թմրանյութ է եղել

Նոյեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնակի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը, տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 հատիկների կորիզների փոխարեն քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59 գր քաշով մածուցիկ զանգվածներ։  

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

  • Կիսվել: