ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանդիսավորությամբ նշվել է Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամյա հոբելյանը

Հանդիսավորությամբ նշվել է Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամյա հոբելյանը

Մայիսի 12-ին յուրահատուկ միջոցառմամբ եւ գեղարվեստական հագեցած ծրագրով, հովանավորությամբ և նախագահությամբ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի և կազմակերպությամբ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի, տեղի ունեցավ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում՝ Ս. Սարգիս եկեղեցում: Տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

 

Տերունական աղօթքով մեկնարկած միջոցառմանը Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյանը ընթերցեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հղած կոնդակը՝ 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:

 

 

Ծրագրին հանդիսատեսը վայելեց մաեստրո Ռազմիկ Օհանյանի խմբավարությամբ հոբելյանական երգչախմբի, Արփինե Հարությունյանի ղեկավարությամբ «Էլպիս Ֆերահյան» մանկապարտեզի և Արփի Սիմրոջյանի խմբավարությամբ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախմբերի կատարումները:

Ցուցադրվեց եկեղեցու 50-ամյա անցած ուղին պատկերող տեսաֆիլմ, եզրափակիչ խոսք ներկայացրեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա էր ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։

  • Կիսվել: