ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանդիպում Ֆրանսիայի հարավային շրջանի հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում

Հանդիպում Ֆրանսիայի հարավային շրջանի հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը գրասենյակում ողջունել է Ֆրանսիայի հարավային շրջանի հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ներառյալ՝ Հարավային Ֆրանսիայի Հայկական Կազմակերպություն Համակարգող խորհուրդը (CCAF Sud), Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմը, Ֆրանսիայի հայ երիտասարդություն միությունը (JAF Marseille), «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF):

Գրասենյակի առաջնահերթություններին համապատասխան՝ քննարկման հիմնական թեման հետպատերազմյան աջակցության ծրագրերն էին, նաև այն, թե ինչպես են տարբեր կազմակերպություններ, դրանց հետ մեկտեղ, իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնում ենթակառուցվածքների զարգացմանը, մշակույթին, բարեգործությանն ուղղված նոր նախագծերի իրականացմանը:

 

  • Կիսվել: