Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Կլիշի քաղաքում
Ապրիլի 24-ին, Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի առաջին տեղակալ Ստեֆան Կոշպենը։
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոժե Կառուչին, դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Կլիշիի քաղաքապետի առաջին տեղակալ Ստեֆան Կոշպենը, ինչպես նաև՝ ծաղկեպսակներ են զետեղվել Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի և Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահների անունից։
Արարողությանը ներկա էին նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Օ-դե-Սեն դեպարտամենտի և Կլիշի քաղաքի խորհուրդների անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։