երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հանցավորության ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարքում Հայաստանը 7-րդն է

Հանցավորության ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարքում Հայաստանը 7-րդն է

Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների տասնյակում

Հայաստանում հանցավորության մակարդակը՝ բնակչության թվաքանակի ու հանցագործությունների թվի հարաբերակցությամբ, կազմում է 20.78 տոկոս:

Այս մասին տեղեկանում եք World Population Review-ի՝ ըստ հանցավորության մակարդակի՝ երկրների ամենամյա դասակարգման վարկանիշային աղյուսակից, որտեղ հաշվի են առնվում առանձին վերցրած յուրաքանչյուր երկրի բնակչության թվաքանակն ու հանցագործությունների թիվը:

Այս չափանիշներով Հայաստանը ներառվել է հանցավորության ամենացածր մակարդակն ունեցող երկրների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ տեղը:

Ըստ ռեյտինգի՝ հանցավորության ամենաբարձր մակարդակը Վենեսուելայում է՝ 84.86 տոկոս, այնուհետև գալիս է Պապուա-Նոր Գվինեան՝ 80.26 տոկոս:

Հանցավորության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների շարքի հնգյակի վերջում Աֆղանստանն է՝ 73.26 տոկոս:

Հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքը գլխավորում է Կատարը՝ 12 տոկոս:

Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա Վրաստանում այդ ցուցանիշը 20.18 է, իսկ Ադրբեջանում՝ 32.58 տոկոս:

 

  • Կիսվել: