կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թենիսիստների վարկանշային աղյուսակում Խաչանովը պահպանել է իր դիրքը

Թենիսիստների վարկանշային աղյուսակում Խաչանովը պահպանել է իր դիրքը

Այսօր՝ մարտի 4-ին, թարմացվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) համաշխարհային վարկանիշը։

Տասնյակում տեղի են ունեցել փոփոխություններ՝ նորվեգացի Կասպեր Ռուդը 11-րդ տեղից տեղափոխվել է 9-րդ, իսկ ավստրալացի Ալեքս դե Մինաուրը իններորդից իջել է 10-րդ։

Կարեն Խաչանովը պահպանել է իր դիրքը։ Առաջատարը շարունակում է մնալ սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդն իսպանացի Կարլոս Ալկարասն է, երրորդը՝ իտալացի Յանիկ Սիները։

1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 9675 միավոր.

2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 8805.

3 (3). Յանիկ Սիներ (Իտալիա) — 8270.

4 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 7715.

5 (5). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 5010.

6 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 4950.

7 (7). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3720.

8 (8). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — 3405.

9 (11). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 3405.

10 (9). Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա) — 3210․․․

15 (15). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2300

  • Կիսվել: