ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանցագործությունների աճի անհանգստացնող ցուցանիշներ ունենք. Վարդապետյան (տեսանյութ)

Հանցագործությունների աճի անհանգստացնող ցուցանիշներ ունենք. Վարդապետյան (տեսանյութ)

Հանցագործությունների աճի անհանգստացնող ցուցանիշներ ունենք, որի պատճառները բազմազան են: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

՛՛Երբ մենք խոսում ենք հանցավորության մասին, այն համակարգային եւ ինքնազարգացող երեւույթ է: Երբեմն այդ համակարգայնության մեջ շատ անսպասելի կապեր կան, օրինակ՝ ընտանեկան բռնության դեպքերը, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը աճել են, ինչը նշանակում է, որ ագրեսիայի որոշակի չափաբաժին կա հասարակության մեջ, որը անընդհատ ինքնավերարտադրվում է:

Սրա պատճառները փոխկապակցված են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճի հետ: Այս երեւույթների մեջ անմասն չէ ատելության խոսքը, եւ այն ահռելի անհանդուրժողականությունը, որը կա հանրային խոսույթի մեջ: երբ խոսում ենք անձի մասին, որը կատարում է հանցանք, մենք խոսում ենք նրա հոգեհուզական ոլորտի մասին՝ հետպատերազմյան ժամանակաշրջանով նաեւ պայմանավորված մարդկանց մեջ բավական ակտիվացված է տագնապայնության զգացումը, դա անգիտակցական վախն է՝ սոցիալական եւ կենսաբանական ստատուսի համար:

Կենսաբանական ստատուսի համար վախը անխուսափելիորեն բերում է բռնության դրսեւորումների, սոցիալական ստատուսի համար վախը բերում է կոռուպցիոն եւ շահադիտական հանցագործությունների աճի՛՛,-նշել է նա:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե բռնությունների կոչեր հնչեցնող անձինք մեղադրյալի կարգավիճակ չունեն, ինչը նշանակում է, որ նրանք անպատիժ են, Վարդապետյանն ասել է. ՛՛Սկզբից մենք ունեինք օրենսդրական կարգավորման խնդիր: Նախկին Քրեական օրենսգրքում ատելության խոսքը եւ բռնության կոչը երեւի պայմանավորված այն հանգամանքով, որ հասարակությունը ինչպես տեղական մակարդակում, այնպես էլ գլոբալ առումով չուներ ինքնադրսեւորման այնպիսի լայն միջոցներ, ինչպես հիմա ունի, օրինակ՝ սոցիալական մեդիան: Չկային պատերազմական իրողություններ, շատ ավելի զուսպ էր՝ իր հանքային խոսույթի մեջ:

Դատախազությունում աշխատանքը այս պահին միտված է դատական պրակտիկայում ընդգծել այն սահմանները, որտեղ վերջանում է խոսքի ազատությունը, եւ սկսվում բռնության կոչը՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: